Աստծո կանչը
Հոկտեմբերի 9
Հիսուս, Տեր մեր, պաշտում ենք Քեզ ու խնդրում
այնպես անել, որ մենք է’լ ավելի սիրենք Քեզ:
Այո’: Ես սիրո ամուր կապով ձեզ է’լ ավելի մտերիմ կդարձնեմ Ինձ:
Սեր, որ մեղքերի մեջ ընկած մեկն ունենում է` իրեն փրկողի հանդեպ:
Սեր, որ ազատագրվածն ունենում է` ազատագրողի հանդեպ: Եվ վերջապես մի սեր, որ փոքր երեխան ունենում է իր հոր նկատմամբ:
Տեսեք, թե սիրո ինչքան կապեր կան, որ ձեզ կարող են մոտեցնել Ինձ:
Ձեր կյանքում պատահող յուրաքանչյուր իրադարձություն` ուրախություն կամ տրտմություն, նեղություն կամ հաջողություն, վտանգ կամ ազատություն, սրանցից ամեն մեկը ձեզ պատահելով` իր առանձնակի պահանջն է ներկայացնում Ինձ:
Սրանցից ամեն մեկը պատճառ է դառնում պատասխանելու այս աղոթքին.
«Այնպես արա, որ օր օրի Ես Քեզ ավելի ու ավելի սիրեմ»: